Պուտինը նախքան Սիրիայում Սու-24-ը վթարը անձամբ Էրդողանից ներողություն է խնդրել ռուսական օդանավերի կողմից Թուրքիայի օդային սահմանը խախտելու համար։ Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Նոյեմբերի 24-ի միջադեպի հարցում մեր գնահատականները բացարձակ անփոփոխ են։ Հակաահաբեկչական ջանքերը ձախողելու ցանկությունից, դրանք անարդյունավետ դարձնելու ձգտումից կամ Ռուսաստանին Սիրիայի օդային տարածքում գործողությունները դադարեցնել հարկադրելուց բացի, ոչ մի այլ բացատրություն չենք տեսնում։ Հնարավոր է՝ նրանք անգամ փորձում են տապալել քաղաքական գործընթացը, որը հիմա նկատվում է Վիեննայի համաձայնագրերի հիման վրա»,- ասել է Լավրով իտալական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։



























