Հայաստանն այլեւս ներկրվող լոլիկի կարիք չունի: Այս մասին դեկտեմբերի 10-ին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը:

2014-2015 թվականներին Հայաստանում 83 հեկտար ժամանակակից ջերմոց է բացվել: Դա թույլ կտա ձմռանն ու գարնան սկզբին ամբողջությամբ փակել լոլիկի պահանջարկը: Ավելին, այս տարի Հայաստանը նույնիսկ շուրջ 3.280 տոննա վարունգ եւ 1.170 տոննա լոլիկ է արտահանել: