Brent տեսակի նավթի գինն այսօր՝ դեկտեմբերի 21-ի սակարկությունների ընթացքում հասել է 2004 թվականի հուլիսի նվազագույնին, հասնելով 36,0 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Սա տեղի է ունեցել շուկայում հունքի գերհագեցածության մասին փորձագետների մտավախությունների ֆոնին:

Grent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,21 տոկոսով՝ հասնելով 36,21 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,98 տոկոսով՝ հասնելով 35,7 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: