Նավթի ներկայիս ցածր գները ի թիվս այլ պատճառների, պայմանավորված են նվազման խաղի հետ՝ կապված ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի տոկոսադրույքների բարձրացման սպասումների հետ, հետեւաբար այն երկարատեւ չի լինի: Նման տեսակետ է հայտնել «Գազպրոմ նեֆտի» ընկերության ղեկավար Ալեքսանդր Դյուկովը:

«Եթե խոսենք գների ներկա մակարդակի մասին, պետք է հաշվիա առնել նաեւ նվազման խաղը, որը տեղի է ունենում վերջին ժամանակներս ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի տոկոսադրույքների բարձրացման սպասումների հետ: Գինը կայունացել է, ինչ կարող է լինել հետագայում: Տեսականորեն, եթե նվազման խաղը շարունակվի, այն գները կարող են էլի նվազել, բայց ակնհայտ է, որ դա կարճաժամկետ է լինելու»,-հայտարարել է նա «Ռոսիա-24»-ին տված հարցազրույցում:

Դյուկովի կարծիքով, հեռանկարում նավթի գինը վերադառնալու է «եւ սպառողի, եւ արտադրողի համար արդար մակարդակի»՝ 90-100 դոլար՝ մեկ բարելի դիմաց:

Brent տեսակի նավթի գինը հասել է 2004 թվականի հուլիսի նվազագույնին