Ստամբուլահայ խիզախ մտավորական, լեզվաբան Սեւան Նիշանյանը հատուկ թույլտվությամբ բանտից արձակուրդ է եկել եւ ծննդյան տարեդարձն ընկերների հետ նշել Ստամբուլի «Ջեզաիր» ռեստորանում։
Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ Սեւան Նիշանյանի տարեդարձի միջոցառմանը ներկա են եղել պատգամավորներ Սըրրը Սուրեյա Օնդերը, Կարո Փայլանը, լրագրողներ Հասան Ջեմալը, Հայկո Բաղդատը եւ այլ հասարակական ու քաղաքական գործիչներ։
Ուրախ խնջույքին հրավիրված է եղել նաեւ պորտապարուհի, ում հատուկ երկրպագել է Նիշանյանն ու փող տվել լավ պարելու համար։ «Թուրքիայի պատմության մեջ առաջին բանտարկյալն եմ, ով թիթեռնիկ-փողկապով պորտապարուհի է պարացնում»-ասել է Նիշանյանը։
Սեւան Նիշանյանը բանտում անցկացնելու է մինչեւ 11 տարի՝ անօրինական շինարարություն իրականացնելու համար:
Նշենք, որ Սեւան Նիշանյանը Հայոց ցեղասպանության մասին մշտապես բարձրաձայնել է Թուրքիայում եւ աչքի է ընկել իր անվախ պահվածքով։




























