ՌԴ Ալթայի երկրամասի «Օբրազ ժիզնի» ընկերությունը սկսել է կանեփի, վուշի եւ հնդկաձավարի  սերմերով շոկոլադ արտադրել: Այս մասին հայտնել է ընկերության մարկետոլոգ Յանա Սերգունովան:

Նրա խոսքով՝ շոկոլադում սովորական շաքարի փոխարեն ավելացված է խաղողահյութի շաքար: «Այն ավելի քիչ վնասակար է կազմվածքի ու առողջության համար»,- ասել է նա, փոխանցում է Lenta-ն:

Ընդհանուր առմամբ ընկերությունը արտադրել է շոկոլադի 4 տեսակ՝ 3 տեսակ մուգ շոկոլադ կանեփով, վուշով եւ հնդկաձավարով եւ մեկ տեսակ կաթնային շոկոլադ՝ հնդկաձավարով: