Իսպանացի մասնագետների թիմը որոշել է անալիզի ենթարկել սրճեփ մեքենաների բաժակը, որում եփվում է սուրճը:

Վալենսիայի համալսարանի հետազոտողներն ուսումնասիրել են Nespresso 10  սրճեփ մեքենա: Անալիզի արդյունքները ցույց են տվել, որ սուրճի մնացորդների մեջ տարբեր մանրէներ կան, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ մարդու առողջության վրա, փոխանցում է  Informing-ը:

Բացի այդ, մանրէները բավական կայուն են արտաքին գործոնների ազդեցության համար, քանի որ սուրճը հակաբակտերիալ հատկություններ ունի:

Մասնագետները հայտնաբերել են մանրէներ, որոնք պատկանում են ացինետոբակտերներին եւ բացիլներին: Բացի այդ, գիտնականները հայտնաբերել են էնտերոկոկ տեսակի մանրէներ, որոնք հատկապես վտանգավոր են մարդկանց առողջության համար: