Եգիպտոսի հետ ավիահաղորդակցումը դադարեցնելուց հետո ռուսաստանցի զբոսաշրջիկներն իրենց հայացքը շրջել են դեպի Հարավարեւելյան Ասիա։ Նոյեմբերին հատկապես մեծ ժողովրդականություն են վայելել Թաիլանդը, Հնդկաստանը եւ Վիետնամը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի տուրօպերատորների միությունը։

Մասնավորապես 2015թ. նոյեմբերին մեծացել է թոփ-30 հորիզոնականների առաջին 13 երկրների պահանջարկը։ Առաջին երեք հորիզոնականները զբաղեցնում են Թաիլանդը, Հնդկաստանը եւ Վիետնամը, այնուհետեւ ԱՄԷ-ն, Շրի Լանկան, Բուլղարիան, Աբխազիան։ Առանձին նշվում է դեպի Չինաստան ճանապարհորդությունների նկատմամաբ հետաքրքրության աճը։

Թուրքիայի հետ չարտերային թռիչքները չեղարկելուց եւ Եգիպտոսի հետ ավիահաղորդակցումը դադարեցնելուց հետո՝ 2015թ. աշնանը, մի շարք այլ երկրներ հայտարարել են ռուսաստանցիների համար այլընտրանք առաջարկելու պատրաստակամության մասին։ Դրանց թվում են Քենիան, Իտալիան, Մարոկկոն, Իսպանիան, Ղրղըզստանը, Թունիսը, Հունաստանը։