Արդարադատության նախարարությունը մտադիր է հաջորդ տարում ներգրավել անկախ փորձագետների, որոնք կնշեն, թե ինչպես պետք է պայքարել կառուպցիայի դեմ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«Ամռանը ստեղծվեց կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը։ Իմ կարծիքով, կոռուպցիայի դեմ կարող ենք պայքարել, երբ անկախ փորձագետներն են փաստում, թե ինչ եւ ինչպես պետք է անել։ Նախարարությունը քայլեր է ձեռնարկում, որ հաջորդ տարի ներգրավվենք փորձագետների, որոնք իրենց փորձը կփոխանցեն մեր փորձագետներին»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։

Նախարարի խոսքով՝ ներգրավվելու են միջազգային փորձագետների։