Բրիտանական լրատվամիջոցները պարզել են, որ Քորնուոլի հերցոգի տիտղոսի շնորհիվ Եղիսաբեթ 2-րդի որդին՝ արքայազն Չարլզը, ազատված է որոշ օրենքների հետեւելու անհրաժեշտությունից։

Բրիտանիայի Փլիմութի համալսարանի աշխատակիցների հետազոտությունների համաձայն՝ Ուելսի արքայազնը իրավունք ունի անպատիժ թունավորել շրջակա միջավայրը եւ անգամ միջուկային ռումբ պայթեցնել, փոխանցում է The Independent-ը։

«Միջուկային պայթյունի մասին» օրենքով խաղաղ ժամանակ միջուկային զենք գործածելու համար ցմահ ազատազրկում է սպառնում։ Սակայն բրիտանական գահի ժառանգորդին թույլատրվում է ցանկացած քանակի ատոմային ռումբ օգտագործել՝ անկախ տիրող իրավիճակից։

Բացի այդ, Չարլզին թույլատրվում է չհետեւել «Վայրի բնության եւ գյուղական տեղանքի ակտով» սահմանված օրենքներին, հայտնում է «Ռիդուս» -ը։