Ղրղըզստանի Ազգային գվարդիայի Բիշքեքի զինվորական մասում ժամապահ զինվորը կրակել է ծառայակիցների վրա, հայտնում է հանրապետության ԶՈւ Գլխավոր շտաբը։

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 28-ի առավոտյան №714 զինվորական մասում, որտեղ տեղակայված են «Պանտերա» հատուկ նշանակության բրիգադի մարտիկները։

Զինվորականների տեղեկություններով՝ ժամապահ զինվորը կրակել է 2 ծառայակիցների վրա, որոնցից մեկը տեղում մահացել է, իսկ մյուսը ծանր վիրավոր է։

«Դեռեւս միայն կարող ենք ասել այն, որ ժամապահը զենքը գործածել է՝ համաձայն կանոնակարգի»,- ասել է «Դոժդ»-ի զրուցակիցը։

Դեպքը քննում է Բիշքեքի ռազմական կայազորի դատախազությունը։