Երեւանում դեկտեմբերի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Դալմայի այգիների տարածքում երիտասարդի դի է հայտնաբերվել կախված վիճակում:

Նա, մեր տեղեկություններով, նա Երեւանի բնակիչ, 26-ամյա է Անդրանիկ Առուստամյանն է:

Պարզվել է՝ երիտասարդը ոստիկանության կողմից որոնվում էր որպես անհետ կորած: Նրան հայտնաբերել են Դալմայի այգիներում գտնվող այգեգործական տնակում, որը պատկանում է իր պապիկին:

Դեռ հայտնի չէ՝ ինքնասպանություն է եղել, թե սպանություն:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի հանգամանքները պարզվում են: