Ֆրանսիացի հայտնի շոկոլադագործ Ալան Դյուկասը շոկոլադների հավաքածու է թողարկել, որոնցից, ինչպես կոնստրուկտորից, կարելի է գեղեցիկ եղեւնի հավաքել: Կառուցվածքն այնքան պարզ է, որ նույնիսկ երեխան կկարողանա հավաքել եղեւնին: 

Եղեւնին կազմված է շոկոլադե 7  շերտից, որոնցից յուրաքանչյուրը զարդարված է ընտիր չրերով եւ ընկույզով: Բացի շոկոլադե մանրամասներից, հավաքածուի մեջ են մտնում նաեւ ձեռնոցներ, որպեսզի հավաքելու ընթացքում եղեւնին ձեռքերի տաքությունից չհալվի: Կոնստրուկտոր եղեւնու արժեքը  55 եվրո է, տեղեկացնում է   Kedem-ը: