Ամերիկյան գիտնականները հանգել են այն եզրակացության, որ շների զանազան հիվանդություններն առաջացել են այն բանից հետո, երբ նրանց ընտելացրել է մարդը:

Քալիֆորնիական համալսարանի մասնագետները՝ Քլեր Մարսդենի ղեկավարությամբ ուսումնասիրել են 34 տարբեր ցեղատեսակների 46 ընտանի շների գենոմները: Ստացված տվյալները համեմատել են 19 գայլերի ու 25 ոչ ազնվացեղ շների գենոմի մասին տեղեկությունների հետ, հայտնում է Informing–ը:

Դրա արդյունքում գիտնականները եզրակացրել են, որ մարդու քառոտանի ընկերների շատ հիվանդություններ, այդ թվում չարորակ ուռուցքները,  առաջանում են հենց ընտելացման պատճառով:

Պարզվում է, որ խաչասերման գործըթնացում, երբ մարդը փորձել է շներին տարբեր հմտություններ ներարկել, գենետիկ նյութում մուտացիաներ են կատարվել: Դրա համար էլ շները սկսել են ավելի խոցելի դառնալ զանազան լուրջ հիվանդությունների նկատմամբ: