ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է սպառնալիքներ ստեղծել Ռուսաստանի ազգային անվտանգության համար։ Այս մասին ասված է 2015թ. արդյունքներն ամփոփող հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության պաշտոնական կայքում։
«Ռուսաստանի զսպմանն ուղղված ՆԱՏՕ-ի ղեկավարության քաղաքականությունը, որն իրականացվում է Արեւելյան Եվրոպայի եւ Բալթյան պետություններում ռազմական ներկայություն ապահովելու, ռուսական սահմանների մոտակայքում զորավարժությունների քանակի եւ ինտենսիվացման միջոցով, հարկադրել է միջոցներ ձեռնարկել սպառնալիքներին հակազդելու համար, որոնք Հյուսիսատլանտյան դաշինքը ստեղծում է Ռուսաստանի ազգային անվտանգության համար»,- ասված է հայտարարության մեջ, փոխանցում է Gazeta-ն։




























