Ուելսից Վիկի Սմիթ անունով հրուշակագործն իր սիրելի ֆիլմի նոր դրվագի թողարկման կապակցությամբ տորթ է ստեղծել վարպետ Յոդայի ճշգրիտ կրկնօրինակի տեսքով:
Վարպետի արձանիկը պատրաստված է շոկոլադե բիսկվիտից, շաքարաբամբակից ու մաստիկայից: Կանաչ գույնի երանգների բազմազանություն ապահովելու համար Վիկին սննդի ներկանյութը խառնել է օղու հետ: Տորթի միակ ուտելու համար անպիտան մասը ջեդայական թուրն է: Աշխատանքը 20 ժամ է տեւել, ամենաբարդը վարպետի հագուստի կառուցվածքը փոխանցելն էր՝ դրա համար օգտագործվել է հին գործած սվիթեր: Հիմա Յոդան պահպանում է Վիկիի տան տոնածառը, իսկ տոներից հետո կինը ծրագրում է իր ստեղծագործությունը վաճառել «Աստղային պատերազմներ» ֆիլմի երկրպագուների համար աճուրդում, իսկ ստացած եկամուտն էլ բարեգործական նպատակների տրամադրել, հայտնում է Kedem-ը:




























