Թաիլանդի արքա Պումիպոն Ադուլյադետայի սիրելի շունը` Տոնգդենգը, սատկել է: Այդ մասին տեղեկացնում է Bangkok Post-ը` վկայակոչելով Կասետսարտ համալսարանի անասնաբուժական ֆակուլտետին: Թագավորական կենդանին 17 տարեկան էր:
Առկա տվյալների համաձայն, Տոնգդենգը սատկել է Քլայ-Կանգվոն պալատում` քնի մեջ: Շունը սատկել է շաբաթ` դեկտեմբերի 26-ին, բայց այդ մասին միայն հիմա է հայտարարվել, գրում է Gazeta-ն:
Ինչպես նշում է պարբերականը, վերջին մի քանի տարվա ընթացքում միապետի շունը տառապում էր մի քանի տարիքային հիվանդությունից: Կենդանու առողջությանը հետեւում էին ֆակուլտետի աշխատակիցները:




























