Սպառողների իրավունքների պաշտպանության եւ արդար մրցակցության մոնղոլական գործակալությունն արգելել է Մոնղոլական կայսրության հիմնադրի՝ Չինգիսխանի պատկերով մոխրամանների վաճառքը։ Ինչպես հայտնում է AKIpress-ը, համապատասխան ապրանքները վաճառվում էին «Նոմին» սուպերմարկետների ցանցում։

Արգելքը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործակալության փորձագետները կարծում են, որ մոխրամանը ապականում է պատմական անձնավորության պատիվն ու արժանապատվությունը, նշում է FlashSiberia-ն։ Այդ կապակցությամբ որոշվել է, որ նման հուշանվերների վաճառքը ենթակա է անբարեխիղճ գովազդի հոդվածով պատժվելու, փոխանցում է Lenta-ն։

Հաղորդվում է, որ մոխրամանի արտադրվել էր ոչ թե Մոնղոլիայում, այլ Չինաստանում, ուստի դրա արտադրությունն արգելել գործակալությունը չի կարող։

Չինգիսխանը հիմնադրել էր 18-րդ դարի խոշորագույն պետությունը դարձած Մոնղոլական կայսրությունը։ Նա միավորել էր տարբեր մոնղոլական ցեղերին եւ արշավներ կազմակերպել Չինաստան, Միջին Ասիա, Կովկասեւ Արեւելյան Եվրոպա։