Օրերս ամերիկացի լուսանկարիչ Սթիվ Այհները ներկայացրել ու ինտերնետային տարածքում աշխատեցրել է NameFace ծառայությունը, որն օգտագործում է դեմքերը ճանաչելու տեխնոլոգիան ու հետո կարող է հեշտությամբ հայտնել հանրահայտ մարդկանց անունները:
Լուսանկարչի անունը քաջ հայտնի է նորաձեւության ինդուստրիայի աշխարհում նաեւ wwd պորտալի համար նրա աշխատանքներից: Ամերիկացին խոստովանել է, որ ինքը չէր ուզում հրաժարվել մի շարք նորաձեւության պարբերականների համար իր աշխատանքից, բայցեւայնպես որոշել է զբաղվել NameFace նախագծի մշակումով: Նրա խոսքով, այդ ծառայությունը իր գործընկերներին շատ կօգնի աշխատանքում: Սերվիսը ստեղծելու հարցում հանրահայտ լուսանկարչին օգնել է նրա վաղեմի ընկերուհի Դանիելա Քիրշը, որը համարում է, որ այդ ծառայությունը շատ յուրօրինակ ու բացառիկ է ստացվել, նման չէ նմանատիպ այլ ծառայությունների: NameFace –ը ծրագրված է միայն հանրահայտ մարդկանց դեմքերը ճանաչելու համար: Ցավոք, այս պահին ծառայությունը ռուս հանրահայտ մարդկանց ճանաչելու գործառույթ չունի, հայտնում է Svopi-ն:




























