Ամերիկյան Թամփ քաղաքում գտնվող կենդանաբանական այգին ցույց է տվել բեռնեյան օրանգուտանգի նորածին ձագին: Ձագի լուսանկարը հրապարակվել է Lowry Park Zoo ֆեյսբուքյան էջում:

Կենդանին լույս աշխարհ է եկել դեկտեմբերի 21-ին՝ Սուրբ ծնունդի նախօրեին: Դրա համար էլ կենդանաբանական այգում օրանգուտանգին անվանել են Փոքրիկ Սանտա (իսկ որպես մականուն Գոջո անունն են ընտրել): Բացի դրանից, կենդանաբանական այգու ներկայացուցիչները նորածնին «սուրբծննդյան արժեքավոր նվեր» են համարում, հայտնում է Gazeta–ն:

Ինչպես հայտնում է Lowry Park Zoo կայքը, օրանգուտանգի մայրը 30-ամյա Ջոզին է: Սա նրա արդեն չորրորդ ձագն է: Ծննդաբերությանը հետեւում էր Ջոզիի դուստրը, ու ինչպես հավաստիացնում են կենդանաբանական այգու աշխատակիցները, տասնամյա Հադիայի համար այդ փորձը շատ կարեւոր է:

Այսպիսով կենդանաբանական այգում օրանգուտանգների ընդհանուր թիվը հասել է վեցի: