Ռուսական զինվորականները ռմբակոծել են 20 ավտոցիստեռն, որոնցով ջիհադականները ծրագրում էին մաքսանենգ ճանապարհով նավթ մատակարարել Թուրքիային, հայտնում է «ՌԻԱ Նովորստին»՝ վկայակոչելով ՌԴ Պաշտպանության նախարարությունը:

Ցիստեռները գտնվում էին Իդլիբ նահանգում ու «Իսլամական պետությանն» էին պատկանում:

Բացի դրանից, վերջին երկու օրերին Դեյր- Էզ- Զոր ու Հալեպ նահանգներում իսլամիստների ապօրինի նավթարդյունաբերության վեց օբյեկտ է ոչնչացվել: