Բահրեյնում դատարանը վճիռ է կայացրել 2014 թ. դեկտեմբերին տեղի ունեցած պայթյունի գործով, որի հետեւանքով ոստիկաններ էին վիրավորվել, հայտնում է Gazeta –ն՝ վկայակոչելով Associated Press–ը:
Նշում են, որ դատարանը 29 մեղադրյալների համար պատիժ է սահմանել՝ հինգ տարվա ազատազրկումից մինչեւ ցմահ բանտարկություն:
2015 թ. մարտին Բահրեյնում դատարանը 11 մարդու 15 տարվա ազատազրկման էր դատապարտել՝ շիա գյուղում ոստիկանական բաժանմունքի վրա հարձակման համար, որի հետեւանքով վիրավորվել էր իրավապահ մարմինների չորս աշխատակից:




























