Սիրիայում իբր խաղաղ օբյեկտների նկատմամբ ռուսաստանյան ավիացիայի կիրառության վերաբերյալ մեղադրանքները «շրջիկ կրկեսի հիպնոսի մասնագետի  ելույթներ» են հիշեցնում, Ռուսաստանի Պաշտպանության նախարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի հայտարարությունն է մեջբերում ՏԱՍՍ-ը: 

«Սիրիայում քաղաքացիական օբյեկտների նկատմամբ ռուսաստանյան ավիացիայի իբր կիրառության մասին այդ բոլոր անդեմ եւ անապացույց արտահայտությունները գնալով ավելի են  շրջիկ կրկեսի  հիպնոսի մասնագետի ելույթներ հիշեցնում:  Արդեն անհեթեթության են հասնում. լուրջ մեղադրանքներ են հնչեցնում` վկայակոչելով ոմն  «հեղինակավոր ոչ կառավարական կազմակերպությունների»: Բայց թե դրանք ինչ կազմակերպություններ են եւ ում համար են հեղինակավոր, դարձյալ օդում կախված հարց է», — ասել է նա:

Կոնաշենկովը ճշտել է, որ նման հայտարարություններն արվում են  «այդ տարածաշրջանում ԱՄՆ-ի գործողությունների եւ ամենակարեւորը` ավիացիայի ռմբակոծությունների արդյունքների վերաբերյալ կատարյալ լռության ֆոնին»: Նրա խոսքով, ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ի ինքնաթիռներն ու հարվածային անօդաչու սարքերը ամեն օր 6-ից 20 թռիչք են իրականացնում հրթիռա-ռմբային հարվածներ հասցնելով ցամաքային թիրախների ուղղությամբ:  

«Մենք միայն այն ժամանակ ենք իմանում ամերիկյան ՌՕՈՒ-ի կիրառության արդյունավետության մասին, երբ նրանց վրաերթերը` ուղիղ եւ անուղղակի իմաստով, զանգվածային զոհերի են հանգեցնում եւ արդեն անհնար է թաքցնել դրանք կամ բարդել մեկ ուրիշի վրա», — հավելել է Կոնաշենկովը: