«Նորմանդյան քառյակի» առաջնորդները համաձայնության են եկել Մինսկի համաձայնագրերը 2016թ. երկարաձգելու մասին։ Այս մասին ասված է Կրեմլի հայտարարության մեջ։

Որոշումը կայացվել է Վլադիմիր Պուտինի, Անգելա Մերկելի, Ֆրանսուա Օլանդի եւ Պյոտր Պորոշենկոյի հեռախոսային բանակցությունների արդյունքում։

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են կոնտակտային խմբի հետագա աշխատանքի կարեւորությունը՝ Մինսկի համաձայնագրերի ամբողջական եւ համապարփակ իրականացման նպատակով։

«Կողմերն ընդգծել են Դոնբասում շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։