Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պատասխանել է ինստագրամում Նեմցովի գործին վերաբերող գրությանը կից եւ իրեն ուղղված մեկնաբանություններին:   

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կադիրովը «Կովկաս-ճշմարտություն» գրությանը կից մեկնաբանություններում գրել էր. «Ծիծաղելի մարդ է)))», գրում է Gazeta-ն: 

Օգտատերերից մեկը, որը հանդես է գալիս    kur_maga նիկով, գրել է . «@kadyrov_95, թե ճիշտը կուզես, կողքից դու ծիծաղելի տեսք ունես, երբ ասում ես, որ ոչ մի ցուցադրական բան չես արել»: Արձագանք չստանալով` օգտատերը եւս երկու մեկնաբանություն է գրում` դիմելով Կադիրովին. «Հենց դու ես ծիծաղելի, երբ գրում ես, որ Պուտինը քո ամենամոտ բարեկամն է @kadyrov_95»:

Դրանից հետո մեկնաբանություններում  @kadyrov_95 նիկով գրություն է հայտնվել: «@kur_maga հեռախոսահամարդ գրիր, ընկեր))»: