Երկրագնդի բնակչությունը 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ կկազմի 7.295.889.256 մարդ, ինչը 1.08%-ով ավելի է 2015 թվականի առաջին օրվա համեմատ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Մարդահամարի գրասենյակի տեղեկատվությունը:
ԱՄՆ-ում 2016 թվականի հունվարի 1-ին 322.762.018 մարդ կբնակվի, ինչը 0.77%-ով ավելի է տարեսկզբի համեմատ:
Այսպիսով, 2010 թվականի ապրիլի 1-ից ի վեր երկրի բնակչությունն աճել է 14.016.480 մարդով (4.54%-ով):
Նոր տարում ԱՄՆ-ում յուրաքանչյուր 8 վայրկյանը մեկ երեխա կծնվի, իսկ յուրաքանչյուր 10 րոպեն մեկ՝ մեկ մարդ կմահանա:
Ընդ որում, միգրանտների հոսքերը պետությունների բնակչության թիվը յուրաքանչյուր 29 վայրկյանում կավելացնեն մեկ նոր քաղաքացիով: Ամենախիտ բնակեցված երկրներն են Չինաստանը, ԱՄՆ-ն, Ինդոնեզիան եւ Բրազիլիան:




























