Երեք հազար զինված ոստիկաններ հսկելու ենԼոնդոնը ամանորի նախօրեին եւ գիշերը՝ տոնական հրավառության եւ տոնակատարությունների ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Դեռ անցած տարի քաղաքապետարանը որոշում էր կայացրել վճարովի դարձնել ափամերձ հատված եւ կամուրջներ մուտքը հրավառության ժամանակ, ինչը հանգեցրել էր դժգոհության լայն ալիք։ Սակայն այս տարի այդ միջոցը կարող է դրական ազդել, քանի որ մարդկանց զանգվածային կուտաման վայր կարող են անցնել միայն տոմս ունեցողները, որոնք անվտանգության ստուգում են անցել։

Մի շարք փողոցներ եւ մետրոյի կայարաններ փակվել են, հրավառության տոմսերը վաճառվել էին մի քանի շաբաթ առաջ։