Ավստրալական իշխանությունները բարձրացրել են վտանգի մակարդակը պետությունում՝ երկրի հյուսիսում կոկորդիլոսների հայտնվելու հնարավորության կապակցությամբ։ Պատճառը ջրհեղեղներն են։ Վայրի բնության հանձնաժողովը նախազգուշացրել է բնակիչներին։
Հայտնի է, որ հեղեղները մեկ մարդու մահվան պատճառ են դարձել, եւս մեկը անհետ կորել է, հաղորդում է Mignews-ը։
Հեղեղումների ամեամեծ վտանգը պահպանվում է Դալի Ռիվեր բնակավայրում։ Այնտեղից ավելի վաղ տարհանել էին մոտ 500 մարդու։
Օդերեւութաբանները առաջիկա օրերին տեղատարափներ են կանխատեսում։




























