Մարոկոյի ԱԳՆ-ը հայտարարությամբ է հանդես եկել Սաուդյան Արաբիայում շիա հայտնի քարոզիչ շեյխ Նիմր ան-Նիմրի եւ Իրանի իշխանությունների արձագանքի հետ կապված:  

Ինչպես նշված է հայտարարության մեջ, Մարոկոյի իշխանությունները հույս ունեն, որ սաուդյան եւ իրանական իշխանությունները թույլ չեն տա, որ հակամարտությունը տարածվի Մերձավոր Արեւելքի այլ երկրների վրա: Ռաբաթը ուշադրություն է հրավիրել  այն մտահոգության վրա, որ  «ներկայիս լարվածությունը մոտակա ժամերին եւ օրերին կարող է անկառավարելի ծավալներ ձեռք բերել»:

ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Ռաբաթը  «հույսը դնում է սաուդյան եւ իրանցի ղեկավարների խելամտության վրա, որպեսզի ստեղծված իրավիճակը չտարածվի արդեն իսկ բազմաթիվ մարտահրավերների դիմակայող տարածաշրջանի այլ երկրների վրա», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: