Իշխանության ներկայացուցիչի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով կալանավորված՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանը դադարեցրել է այսօր՝ հունվարի 4-ին հայտարարած հացադուլը: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա փաստաբանը՝ Տիգրան Հայրապետյանը:

Փաստաբանը տեղեկացրեց, որ Գեւորգ Սաֆարյանի պահանջը կատարվել է, նա առանձին խուց է տեղափոխվել:

Ավելի վաղ փաստաբանը մեզ հետ զրույցում ասել էր, որ Գեւորգ Սաֆարյանը ուզում է առանձին խուց տեղափոխվել, քանի որ ընդհանուր խցում վախենում է բռնության ենթարկվելուց, ինչպես մեկ անգամ նախկինում եղել է:

Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան (Հրեշտակապետ) Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:

Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջև բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը: