Հանրապետության տարածքում հունվարի 5-ին, շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:

Քամին՝ արեւմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, առանձին հատվածներում քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 5-7-ին աստիճանաբար կբարձրանա, ցերեկը՝ 4-5 աստիճանով, գիշերը՝ 8-10 աստիճանով:

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հունվարի 5-ին սպասվում է ձյուն: Գիշերը մայրաքաղաքում կլինի -10-12, ցերեկը՝  -2-5 աստիճան:

Շրջաններում օդի ջերմաստիճանը.

Շիրակում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -5-10,

Կոտայքում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -5-10,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -5-10,

Լոռիում՝ գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -3-8,

Տավուշում՝ գիշերը՝ 6-11, ցերեկը՝ 0-3,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -5-10,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -12-17, ցերեկը՝ -2-5,

Արմավիրում՝ գիշերը՝ -11-16, ցերեկը՝ -2-5,

Արարատում՝ գիշերը՝ -11-16, ցերեկը՝ -2-5,

Վայոց Ձորի լեռներում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -5-10,

Վայոց Ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -11-16, ցերեկը՝ -2-5,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -5-9, ցերեկը՝ 0-3,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -8-12, ցերեկը՝ -2-6,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -3-7, ցերեկը՝ -1+2։