Հայաստանի տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Բերդ-Ճամբարակ, Գորիս-Սիսիան ավտոճանապարհները եւ Վարդենյաց լեռնանցքը: 

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Սիսիան-Զանգեր եւ Նորատուս գյուղի ավտոճանապարհները, Դիլիջանի եւ Ոսկեպարի ոլորանները:  

Արագածոտնի, Լոռու մարզերի  ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: 

Վայոց Ձորի մարզում, Սյունիքի մարզի Սիսիան քաղաք առկա են տեղումներ ձյան տեսքով:

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում եւ Արագածի տարածաշրջանում առկա է բուք: 

ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՃՇՇ աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման եւ մաքրման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար, բաց՝ թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառաման դեպքում: