Հունվարի 15-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Մ.-ի անվամբ քաղաքացի Կ. Դ.-ի կողմից բերված սառնարանից հայտնաբերել եւ առգրավել են 29 բջջային հեռախոս, 4 լիցքավորման սարք եւ 4 ականջակալ:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, թե փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Կատարվում է հետաքննություն:




























