ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է հունվարի 11-15-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին ամփոփ տեղեկատվությունը։

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 57,744,196 դոլար 483,47 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 91,393,048 ԱՄՆ դոլար 485.54 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով. տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Միջբանկային շուկայում իրականացվել է 36,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 482.78 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,597,429 EUR 524.20 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 14,823,100 EUR 529.55  դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,114,137,532 ռուբլի 6,33 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 443,516,087 ՌԴ ռուբլի 6.40 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:

2015 թ. դեկտեմբերի 21-ից 2016 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 140.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 92.1 մլն ԱՄՆ դոլար: