Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել թիվ 1/05 ընտրական տեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հունվարի 14-ին դատախազությունից ստացվել է թիվ 1/05 տեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
Նույն օրը քննիչը քրեական գործն ընդունել է վարույթ, եւ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։




























