Գեւորգ Սաֆարյանին տեղափոխել են այլ խուց։

«Նոր Հայաստան» փրկության ճակատից հայտնում են, թե Սաֆարյանը հացադուլ է հայտարարել, այնուհետեւ նրան տեղափոխել է այլ հացադուլավորների մոտ, որոնց շրջանում եղած քրեականները փորձել են բախում հրահրել Գեւորգի հետ, ինչից հետո Գեւորգին տեղափոխել են առանձին պատժախուց:

Հայկ Կյուրեղյանն ի պաշտպանություն Գեւորգ Սաֆարյանի նույնպես հացադուլ է հայտարարել: Զարուհի Փոստանջյանը քիչ հետո լինելու է Նուբարաշեն ՔԿՀ-ում, որտեղ տեսակցելու է Հայկին եւ Գեւորգին: