Մարինե Ավանեսյանը մեղադրվում է Իջեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ թեկնածու Վարուժան Ներսիսյանի օգտին քվեարկելու համար մարդկանց կաշառք տալու փորձ կատարելու մեջ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Մարինե Ավանեսյանը սեպտեմբերի 13-ին կայացած Իջևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ թեկնածու Վարուժան Ներսիսյանի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու դիտավորությամբ անձանց կաշառք տալու եղանակով փորձել է խոչընդոտել ընտրողների կամքի ազատ իրականացմանը:

Մարինե Ավանեսյանին մեղադրական է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-154-րդ հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 13-ին կայացած ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանը: