2015 թ. դեկտեմբերի 25-ին հաղորդվել էր ապօրինի թմրամիջոց պահելու եւ իրացնելու, ինչպես եւ գողություն կատարելու կասկածանքներով 1971 թ. ծնված Մեսրոպ Հ.-ին, 1982 թ. ծնված Արմեն Կ.-ին, 1971 թ. ծնված Արման Պ.-ին եւ 1992 թ. ծնված Տիգրան Բ.-ին ոստիկանություն բերման ենթարկելու մասին:

Հունվարի 12-ին ոստիկանության Նոր Նորքի եւ Արաբկիրի բաժինների ծառայողները, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել Արմեն Կ.-ի ազգականի` 1969 թ. ծնված Ռոզա Ա.-ի բնակարանում, որտեղից հայտնաբերվել եւ առգրավվել է 7.62 մմ տրամաչափի 5 եւ 12 տրամաչափի որսորդական 9 փամփուշտ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է քննություն: