Հունվարի 6-ին, ժամը 23.30-ին, 1971 թ. ծնված Արա Գ.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր տվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իրեն պատկանող, Բագրեւանդ թաղամասի տան պատուհանը եւ ննջասենյակից գողացել ոսկյա զարդեր:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1989 թ. ծնված Արթուր Ղ.-ն, ով Գայի պողոտայի թիվ 18/1 հասցեում գտնվող սրճարանում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել:
Արթուր Ղ.-ն ձերբակալված է:




























