Ղարաբաղի կարգավորման հարցում Թուրքիան անելիք չունի եւ չի կարող ունենալ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի հայտարարությունը:

«Այդ հայտարարությունը մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ Թուրքիան, խախտելով միջազգային ստանզնած պարտավորությունները, շարունակում է նախապայմաններ դնել: Դա անընդունելի ու դատապարտելի է»,- նշել է Շարմազանովը եւ հավելել. «Իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղի խնդրին, հստակ ասում եմ՝ Թուրքիան այնտեղ անելիք չունի եւ չի կարող ունենալ»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Մինչև չլուծվի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները չեն կարգավորվի։