ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջում մեկնաբանել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբիի արտահայտությունը, ով հունվարի 15-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ չի կարող հաստատել Սիրիային մատակարարած Ռուսաստանի հումանիտար օգնության փաստը:

Քիրբին նաեւ նշել էր, որ ԱՄՆ-ը գոհ կլիներ, եթե Ռուսաստանն ավելի շատ կենտրոնանար Սիրիա հումանիտար բեռներ տեղափոխելու վրա եւ ավելի քիչ՝ Սիրիայի ընդդիմության դիրքերին ավիահարվածներ հասցնելու վրա, փոխանցում է Gazeta-ն:

Զախարովան իր հերթին գրել է հետեւյալը. «Մենք դեմ չենք լինի, եթե ԱՄՆ-ը եւ նրա արշավը կենտրոնացած լինեն ավիահարվածների տեխնիկայի վրա, որոնց թիրախում են հայտնվում  հարսանիքներն ու «Բժիշկներ առանց սահմանների»  ՀԿ օբյեկտները»:

Ինչ վերաբերում է նրան, որ Պետդեպը չի տեսնում ռուսական հումանիտար օգնությունը, Զախարովան նշել է, որ դա նորմալ է, նրանք տեսնում են այն, ինչ իրենք են հորինում: