Գյումրիի Տրդատ ճարտարապետ փողոցում  այսօր՝ հունվարի 16-ին, ժամը 19:25-ի սահմանում տեղի է ունեցել վիճաբանություն, որն ավարատվել է դանակահարությամբ: Դանակահարվողը Շիրակի մարզի Հովիտ գյուղի բնակիչ 32-ամյա Վանիկ Սերոբյանն է, որը մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վերքերով տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոնի Վիրաբուժական բաժանմունք: Հիվանդանոցում նրան վիրահատել են, բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության:

NEWS.am-ի հետ զրույցում դեպքի ականատեսներից մեկը պատմեց, որ վեճը ծագել է մեքենան կայանելու տեղի պատճառով: Երկու երիտասարդներից մեկը պահանջել է մեքենան դուրս բերել կայանտեղիից, որպեսզի ինքը կայանի իր մեքենան, նրա պահանջը չի կատարվել, որից էլ սկսվել է վեճը:

Վանիկ Սերոբյանը Գյումրիում հայտնի ատամնաբույժ Ալիկ Սերոբյանի տղան է, ամուսնացած է, ունի երկու անչափահաս երեխա:

Մեր տեղեկություններով դանակահարողի ինքնությունը դեռ պարզ չէ: