Գեւորգ Սաֆարյանը դադարեցրել է հացադուլը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

«Քիչ առաջ վերադարձա «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից: Գեւորգ Սաֆարյանը դադարեցրել է հացադուլը եւ տեղափոխվել նոր խուց, որտեղ գտնվելու պայմանների հետ կապված բողոքներ չուներ: Հայկ Կյուրեղյանը շարունակում է հացադուլը»,- հայտնել է Փաշինյանը:

 «Նոր Հայաստան» փրկության ճակատից հայտնել էին, թե Սաֆարյանը հացադուլ է հայտարարել, այնուհետեւ նրան տեղափոխել է այլ հացադուլավորների մոտ, որոնց շրջանում եղած քրեականները փորձել են բախում հրահրել Գեւորգի հետ, ինչից հետո Գեւորգին տեղափոխել են առանձին պատժախուց:

Հայկ Կյուրեղյանն ի պաշտպանություն Գեւորգ Սաֆարյանի նույնպես հացադուլ էր հայտարարել: