Երեւանում, այսօր՝ հունվարի 17-ին, Արին Բերդ փողոցի 40/2 հասցեում գտնվող «Ֆլեշ» ՍՊԸ-ի պահեստում բռնկված խոշոր հրդեհը հաջողվել է մեկուսացնել։

Նշենք, որ հրդեհի ահազանգը Հայաստանի ԱԻՆ-ում ստացվել է ժամը 12.55-ին։ Դեպքի վայր են մեկնել տասը մարտական հաշվարկ, հարավ կովկասյան երկաթուղուն պատկանող հրշեջ գնացքը եւ մեկ ավտոսանդուղք:

Ներկայումս ընթանում են առաջին ցիստեռնի հրդեհաշիջման աշխատանքները, նաեւ՝ երկրորդ ցիստեռնի հովացման աշխատանքներ: