Երեւանում, այսօր՝ հունվարի 17-ին, Արին Բերդ փողոցի 40/2 հասցեում գտնվող «Ֆլեշ» ՍՊԸ-ի պահեստում բռնկված խոշոր հրդեհը հաջողվել է մարել։

Նշենք, որ հունվարի 17-ին, ժամը 12.55-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Արին Բերդ փողոցի 4/2 հասցեում գտնվող «Ֆլեշ» ՍՊԸ-ի պահեստում:

Դեպքի վայր են մեկնել տասը մարտական հաշվարկ, հարավ կովկասյան երկաթուղուն պատկանող հրշեջ գնացքը եւ մեկ ավտոսանդուղք:

Ներկայումս ընթանում են առաջին ցիստեռնի հրդեհաշիջման աշխատանքները, նաեւ՝ երկրորդ ցիստեռնի հովացման աշխատանքներ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.47-ին, մարվել՝ 13.51-ին: 

Կատարվում են հետհանգեցման աշխատանքներ: