Այսօր` հունվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել մայրաքաղաք Երեւանում: Ժամը 17:00-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 21-ամյա Մեսրոպ Խաչատրյանը Ford Mustang մակնիշի ավտոմեքենայով Աբովյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել էլեկտրասյանը: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com կայքը:

Հարվածի արդյունքում էլեկտրասյունը տապալվել է, իսկ մեքենան մասամբ հայտնվել է ճանապարհի ձախակողմյան հատվածում: Նախնական տեղեկություններով, վթարի հետեւանքով 1 հոգի տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն:

Աղբյուրի փոխանցմամբ, վարորդ Մեսրոպ Խաչատրյանը «Վալենսիա»-ի եւ «Ջրաշխարհ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի որդին է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված քաղաքացու ինքնությունը: