Հունվարի 16-ին, ժամը 12.55-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջի մոտ՝ թունելում, զենք է թողել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը թունելի մուտքի աջ հատվածում հայտնաբերել է «Ամադեո Ռոսսի» տիպի ատրճանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




























