Մոսկվայի բորսայում արժութային սակարկություններն, այսօր՝ հունվարի 18-ին, մեկնարկել են ռուբլոի փոխարժեքի նոր անկումով: Գործարքների հենց սկզբից դոլարի փոխարժեքը վերջին մեկ տարում առաջին անգամ անցել են 78 ռուբլու սահմանագիծը՝ հասնելով 78,936 ռուբլու, ինչը 1,333 ռուբլով ավելի է նախորդ գործարքների փակման գնից:

Վերջին անգամ դոլարի փոխարժեքը 78 ռուբլուց անցել է 2014 թվականի դեկտեմբերի 16-ին, երբ արձանագրվեց մինչեւ 80,01 ռուբլի փոխարժեք, հաղորդում է РБК-ն:

Մոսկվայի բորսայում եվրոյի փոխարժեքը նույնպես աճել է եւ հասել 86,864 ռուբլու:

Ռուբլու արժեզրկումը տեղի է ունենում նավթի համաշխարհային գների անկման ֆոնին: Այսօր Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը նվազել է՝ հասնելով 27,72 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: