ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին՝ ժամը 11.00-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:

Բքի պատճառով փակ է Բերդ- Ճամբարակ ավտոճանապարհը:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման, ինչպես նաեւ ճանապարհի լայնացման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից եւ արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով: