Ռուսաստանը մտադիր է  վերակազմավորել ՀԱՊԿ-ը՝ դարձնելով ունիվերսալ միջազգային կազմակերպություն փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ռուսաստանը մտադիր է զարգացնել փոխհամագործակցությունը գործընկերների հետ ԲՐԻԿՍ եւ ՌԻԿ միավորումների, ՇՀԿ-ի, G 20-ի, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության եւ այլ միջազգային ինստիտուտների շրջանակներում։ Մեր երկիրը ակտիվորեն կօգտագործի ԱՊՀ եւ ԵՏՄ շրջանակներում տարածաշրջանային եւ ենթատարածաշրջանային ինտեգրացիայի ներուժը, ինչպես նաեւ կիրականացնի ՀԱՊԿ-ը ունիվերսալ միջազգային կազմակերպության վերակազմավորելու գործընթացը, որն ի վիճակի կլինի հակազդել մարտահրավերներին եւ ժամանակակից սպառնալիքներին»,- ասված է ՌԴ ԱԽ հայտարարության մեջ։